Foto

Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել է ոստիկան մոտենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «ՈՒիգմոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, և նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում  35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։