ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 4,2%-ով: Հայտնում են կազմակերպությունից։
Աճը նկատվել է Միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշներն են Հայաստանում (21,4%) և Ղրղզստանում (18,9%): Դրան հաջորդում են Ղազախստանը՝ 15,9% – ով, Բելառուսը՝ 9%-ով, Ռուսաստանը՝ 2,5% – ով։









