Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվի ուղղությամբ՝ արձագանքելով Իրանի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությանը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հարվածների հետևանքով Թել Ավիվում, որտեղ տեղակայված են նաև կարևոր ռազմական օբյեկտներ, զոհվել է երկու մարդ։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։









