Foto

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու միջոցները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրին։

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում պատերազմների շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացին վերադառնալուն ուղղված հնարավոր քայլերի շուրջ», – հայտնել է աղբյուրը: