Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կից տեսանյութ հրապարակելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։









