Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ` Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Օմանը, որը պատերազմից առաջ միջնորդ է եղել ԱՄՆ-Իրան բանակցություններում, բազմիցս փորձել է հաղորդակցության ուղի բացել, սակայն Սպիտակ տունը հստակեցրել է, որ հետաքրքրված չէ։
«Նա այժմ հետաքրքրված չէ դրանով, և մենք մտադիր ենք շարունակել առաքելությունը ներկայիս տեմպերով։ Այդ օրը կարող է գալ, բայց ոչ հիմա», – ասել է ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը։Լրատվամիջոցի տվյալներով՝ Եգիպտոսը, որը պատերազմից առաջ մասնակցել է միջնորդությանը, նույնպես փորձել է վերսկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումները։ Չնայած այս ջանքերը, ըստ երևույթին, չեն կարողացել առաջընթաց ապահովել, դրանք «որոշակի ռազմական զսպվածություն» են ապահովել Իրանի գործողություններից տուժած Պարսից ծոցի երկրների կողմից։Իր հերթին, Իրանը մերժել է ցանկացած հրադադարի հնարավորությունը մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների դադարեցումը։









