Foto

Լուկաշենկոն խորհուրդ է տվել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չհրահրել, որպեսզի ինքը ստիպված չլինի «Օրեշնիկ» հրթիռով հшրվածել

Լուկաշենկոն կոչ է արել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին չմիջամտել Բելառուսի գործերին, որպեսզի Բելառուսը «Օրեշնիկ» հրթիռով չհարվածի։

«Ես չեմ ասում, որ վաղը «Օրեշնիկ» հրթիռ կարձակենք Վիլնյուսի, Վարշավայի կամ Կիևի վրա։ Աստված մի արասցե։ Դա մեր գործը չէ։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը։ Եվ որպեսզի «Օրեշնիկ» հրթիռը չհարվածի, մի՛ միջամտեք։ Ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Լեհաստանից, ո՛չ Լիտվայից, ո՛չ Լատվիայից։ Եկեք այս հարցերը լուծենք մարդկայնորեն։

Ես չեմ սպառնում։ Ես փորձում եմ կանխել։ Կարծում եք՝ ես պարզապես կնստեմ ու կդիտեմ, եթե նրանք Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտները համարեն օրինական թիրախ։ Ես կարող եմ հասնել 70 կիլոմետր, 200 կիլոմետր։ Մենք ունենք այն, ինչ անհրաժեշտ է։ Այնպես որ, ես խորհուրդ կտայի նրանց լռել։ Եթե նրանք «Օրեշնիկ»-ը համարում են օրինական թիրախ, շարունակեք», - նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ լրատվական գործակալությունը։