Foto

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարցերով եվրոպական կողմի նախապատրաստական թիմի անդամներին՝ Եվրոպայի խորհրդի նախագահի արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Հելեն Հոլ-Պեդերսենին և աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մերիլին Ժոզեֆսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պտավիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսին Հայաստանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է գագաթնաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերային կապը մշտապես պահպանելու ու փորձով կիսվելու համար և ընդգծել, որ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանն ակտիվ կապի մեջ է ԵՄ գործընկերների, ինչպես նաև նախորդ տարիներին ԵՔՀ գագաթնաժողովները հյուրընկալած երկրների կազմակերպիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանն ու կազմակերպմանը վերաբերող հետագա քայլերն ու միջոցառումները։