Foto

Միացյալ Նահանգները գործնականում արդեն հաղթել է Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործնականում արդեն հաղթել է Իրանի դեմ պատերազմում։

Ըստ APA-ի՝ Թրամփը լրագրողներին ասել է, որ այժմ միակ հարցն այն է, թե երբ կավարտվեն ռազմական գործողությունները։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն «շատ լավ դիրքում է», նախագահը նշել է, որ Իրանում հաղթանակն արդեն իսկ ձեռք է բերվել, բայց գործողությունները կշարունակվեն՝ սկսածն ավարտելու համար։

«Գլխավորն այն է, որ մենք պետք է արագ հաղթենք», – ասել է Թրամփը։