Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 179 մարդ։ Նրանց մեծ մասը գտնվում են «թեթև վիճակում»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, նախարարությունից հայտնել են, որ այդպիսով փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Իսրայելում վիրավորվածների ընդհանուր թիվը հասել է 2745-ի։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։









