Foto

Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին

Հայտնի դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման համար հայտարարված դրամահավաքը;

«36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։

Նա նշեց, պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Գոռ Հակոբյանը հայտարարեց, որ որդու՝ Ֆելիքսի  մոտ ախտորոշվել է  Յուինգի սարկոմա հիվանդություն, բազմաթիվ հետազոտություններ են անցել նաև Մոսկվայում, չարաբաստիկ հիվանդությունը հաստատվել է։