ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքով Իրանում ավելի քան 1 300 քաղաքացիական անձ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։
Մասնավորապես, դեսպանը նշել է, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից ի վեր զոհվել է ավելի քան 1348 քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել է ավելի քան 17000 մարդ։ Նա հիշեցրել է, որ միայն Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։
Իրավանին տեղեկացրել է նաև, որ վնասվել է ավելի քան 19000 քաղաքացիական վայր, այդ թվում՝ բնակելի տներ և հիվանդանոցներ։









