Foto

Հերթական կրակոցներ են հնչել Երևանում

Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07։10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ, կրակոցներ են հնչել։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զոհրաբ Հ․-ն ժամը 07։00-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27/65 հասցեում գործող բենզալցակայանի դիմացի հատվածում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահած ատրճանակից կրակել է Զոհրաբ Հ․-ի ուղղությամբ, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զոհրաբ Հ․-ի վրա կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գառնիկ Ա․-ն է, ով նույն օրը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել, ապա ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։