Foto

Ալիեւը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Ալիեւը նաև ցավակցություն է հայտնել նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:

Ալիեւը հույս է հայտնել, որ միջպետական ​​կապերը կզարգանան փոխադարձ հարգանքի և վստահության ոգով՝ ծառայելով երկու երկրների ժողովուրդների շահերին: Նա նաև մաղթել է Իրանի ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում: