Foto

Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի

Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ կուղարկվի նաև 135 տոննա պարարտանյութ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերին։ Ադրբեջանի պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով, դեկտեմբերին մատակարարումները կազմել են 1,210,280 տոննա Premium Euro-95 բենզին, որի արժեքը կազմել է 788,8 հազար դոլար։