Foto

Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները

Իրանի զինված ուժերը հերքել են Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները և հայտարարել, որ Թեհրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, հայտնել է երկրի Գլխավոր շտաբը։

Մարտի 4-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ զենքը վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։