Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ կարեկցելու բարեկամ պետությանն ու ժողովրդին
Սփոփանքի խոսքերը Գագիկ Ծառուկյանը նախ փոխանցել է դեսպանին կարճատև զրույցի ընթացքում:
«Անչափ շնորհակալ եմ ձեր ցավակցական խոսքի համար։ Միշտ միմյանց կողքին կլինենք, մենք ուժեղ ենք և ամուր կանգնած: Ուժեղ ենք միասին»,-ասել է դեսպանը։
Դեսպանատանը բացված սգո մատյանում Գագիկ Ծառուկյանը գրել է, որ դժվարին այս պահին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին։ Նա վստահություն է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս բարդ փուլը և կշարունակի իր զարգացման ճանապարհը։









