Foto

Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային։

Այսօր Թուրքիան ոչնչացրել է Իրանի տարածքից դեպի իր տարածք թռչող հրթիռը: Ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարության, այն չեզոքացվել է ՆԱՏՕ հակաօդային պաշտպանության միջոցներով:

Հրթիռի բեկորներն ընկել են Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթի սանջակ) տարածքում:

Սա պատերազմի ընդլայնման ու երկարաձգման նոր հիմքեր կարող է ստեղծել»։