Foto

Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է Իրանի նավի վրա․ 101 մարդ անհետ կորել է, 78-ը՝ վիրավորվել

Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է իրանական նավի վրա, որի հետևանքով 101 մարդ անհետ կորել է, 78-ը՝ վիրավորվել, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերի և պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, նավը աղետի ազդանշան է ուղարկել Շրի Լանկայի հարավում գտնվող Գալլե քաղաքի ափերի մոտ:

Հաղորդվում է, որ երեսուն մարդ փրկվել է, իսկ վիրավորները տեղափոխվել են Գալլեի հիվանդանոց: