Foto

Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն

Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին: Նման որոշում է կայացրել շիա բարձրագույն հոգևորականության 88 ներկայացուցիչներից բաղկացած խորհուրդը:

Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը։

Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, և սպանված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ըստ քննարկումների ընթացքին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների, դարձել է ակնհայտ ֆավորիտԱղբյուրները հայտնել են, որ հոգևորականները քննարկել են Խամենեիի որդուն իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու մասին տեղեկատվությունը նույնպես հրապարակել է DW-ն՝ հղում անելով իրանական աղբյուրներին: DW աղբյուրների տվյալներով՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումն ընդունվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո: