Իրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ, հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Հաղորդվում է նաև, որ «Հեզբոլլահը» ոչնչացրել է հինգերորդ «Մերկավա» տանկը։ Հարավային Լիբանանում գտնվող «Ալ Մայադին» հեռուստաընկերության թղթակիցը հայտնել է, որ այսօր առավոտյան «Իսլամական դիմադրության» զինյալները «Կորնեթ» հրթիռներից ուղիղ հարվածներով խոցել են Իսրայելի բանակի հինգ տանկ։ «Մերկավան» Իսրայելում մշակված և արտադրված հիմնական մարտական տանկ է։ Առաջին սերիական «Մերկավա» Mk.1 տանկը արտադրվել է 1979 թվականին։









