Մերձավոր Արևելքում, ըստ էության, պատերազմ է ընթանում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ ագրեսիայի հետևանքները զգացվում են ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում։
«Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Լավրովը։









