Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Լիբանան, երեքշաբթի օրը հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանում «Մռնչացող առյուծ» օպերացիայի շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններին զուգահեռ (խմբ.), իսրայելցի զինվորները գործում են Լիբանանի հարավում և տեղակայված են սահմանի մոտ գտնվող մի քանի դիրքերում՝ որպես առաջխաղացման պաշտպանության ռազմավարության մաս», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բանակը աշխատում է Հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու ուղղությամբ։
«Իսրայելի պաշտպանության բանակը թիրախային հարվածներ է հասցնում «Հըզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ սպառնալիքները վերացնելու և Իսրայելի տարածք ներթափանցման փորձերը կանխելու համար», – նշել է Իսրայելի պաշտպանության բանակը։









