Foto

Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր

Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս արագ հեռանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Global Times թերթը։

«Հաշվի առնելով Իրանում անվտանգությամբ պայմանավորված առկա իրավիճակը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները իրենց քաղաքացիներին հիշեցնում են Իրան այցելելուց ձեռնպահ մնալ անհրաժեշտության մասին»,- նշում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։