Նախորդ տարվա ըթնացքում ամբողջ աշխարհում 129 լրագրող է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ)՝ արձանագրելով, որ դա ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսել է վարել այս վիճակագրությունը:
Մասնավորապես, 2025 թվականին զանգվածային լրատվամիջոցների 129 աշխատակիցներից 104-ը զոհվել է ռազմական հակամարտությունների ընթացքում, ընդ որում նրանցից 86-ի մահվան համար պատասխանատու է Իսրայելի պաշտպանության բանակը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ լրագրողներն սկսել են ավելի հաճախակի զոհվել անօդաչու թռչող սարքերի հարվածներից. առնվազն 39 մարդ 2025 թվականին:ԼՊԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին զոհվել էր 124 լրագրող։









