Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 46-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցման տան նկուղում արտադրում և վաճառում է կահույք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղն օգտագործում է որպես կահույքի արտադրամաս, նաև վաճառում է կահույք՝ առանց որևէ փաստաթղթի։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։
Զննությամբ տղամարդու տան նկուղում հայտնաբերվեցին նաև հագուստ ու կոշիկներ։ Տանտերը հայտնեց, որ դրանք էլ ձեռք է բերում ու վաճառում՝ դարձյալ առանց համապատասխան փաստաթղթի։
Նախաքննությամբ հանգտամանքները պարզվում են։









