Foto

Ռեալը կարող է փոխել դիրքորոշումը Ռուդիգերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, հնարավոր է, շարունակի ելույթներն իսպանական գրանդի կազմում՝ կնքելով նոր պայմանագիր:

Մինչ այս մամուլում շրջանառվում էին լուրեր, որ «արքայական» ակումբը հակված է մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստին, երբ կսպառվի նրա գործող պայմանագրի ժամկետը: Սակայն, ինչպես փոխանցում է Defensa Central-ը, մադրիդյան ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն դիտարկում է պաշտպանի հետ համագործակցությունը երկարաձգելու տարբերակը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբում գտնում են, որ Ռյուդիգերն իր հարուստ փորձով կարող է առանցքային դեր խաղալ հանդերձարանում, ինչը հատկապես կարևորվում է թիմում առկա բազմաթիվ երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստների կայացման գործընթացում:

Հիշեցնենք, որ Անտոնիո Ռյուդիգերը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2022 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում փորձառու պաշտպանն արդեն հասցրել է մասնակցել «սերուցքայինների» 11 հանդիպման:

Աղբյուրը՝ Armsport.am: