Foto

Նոյեմբերյանի ոստիկաններին է հանձնվել 2 հետախուզվող

Փետրվարի 12-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով Հայաստան մուտք գործելիս սահմանապահները բռնել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին են հանձնել Գավառ քաղաքի բնակիչ հետախուզվողի։

Անցած տարվա հոկտեմբերից 35-ամյա տղամարդը հետախուզվում էր որպես կալանքից խուսափող դատապարտյալ։

Նույն օրը, նույն կերպ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել նաև օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդ։ Անցած տարվա դեկտեմբերից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

ՆԳՆ ոստիկանություն