Foto

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը

Այսօր՝ փետրվարի 16-ին, Միլան-Կորտինայում ընթացող 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի 10-րդ մրցումային օրն է։ Հայաստանի հավաքականի համար այն խոստանում է լինել չափազանց կարևոր և լարված, քանի որ պայքարի են դուրս գալիս մեր երկրի ներկայացուցիչները երկու տարբեր մարզաձևերում։

Օրվա մեկնարկը կտրվի լեռնադահուկային սպորտով։ Երևանի ժամանակով 13:00-ին մեկնարկում է տղամարդկանց սլալոմի մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Հարություն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մեր լեռնադահուկորդն արդեն մասնակցել էր հսկա սլալոմին՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը։

Երեկոյան ուշադրության կենտրոնում գեղասահքն է։ Երևանի ժամանակով 23:00-ին սառույց դուրս կգան սպորտային զույգերը՝ ներկայացնելու ազատ ծրագիրը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը, որը վստահ ելույթ էր ունեցել կարճ ծրագրում, կփորձի բարելավել դիրքերը և պայքարել բարձր տեղերի համար։