Foto

Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․

«Քիչ առաջ դուր եկա ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ և Արշակ սրբազաններին: Մի շարք հարցերից զատ` քննարկում էինք, որ վարչախումբն ամեն հնարավոր քայլի կգնա եպիսկոպոսաց ժողովի կայացմանը խանգարելու համար, ընդհուպ մինչև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական շինծու հետապնդում հարուցելն ու ըստ այդմ` խափանման միջոց ընտրելը: Դուրս գալով տեղեկացա, որ ամոթալի արարն արդեն իսկ տեղի է ունեցել: Ինչ արած, սա էլ կանցնի և ինչպես Բագրատ Սրբազանն է ասում` Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին…»։