Foto

Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. Պուտին

Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:


Պուտինը բարի ավանդույթ է համարել տարվա սկզբին Սի Ցզինպինի հետ իր շփումները՝ նշելով, որ 2026 թվականի զրույցի ամսաթիվը խորհրդանշական է ընտրված:

«Չինական ժողովրդական օրացույցով այսօր «Գարնան հաստատում», «Լիչուն» է, որից հետո հեռանում են սառնամանիքները, գալիս է նորացում և նոր ցիկլի սկիզբ բնության մեջ»,-հավելել է նա:

tert.am