Foto

Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը դատավորը չի ուղարկել դատարան. փաստաբան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. 

«Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն դատարանը ստացել է հունվարի 14-ին: Ստանալուն պես դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկի Վերաքննիչ դատարան, որից հետո միայն կնշանակվի վերաքննության դատավորը և 7-օրյա ժամկետում կկայացնի որոշումը:

Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչ դատարանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լ.Պետրոսյանից նյութերը չի ստացել»։