Հունվարի 5-ի երեկոյան Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են երկու հեռուստացույց։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։
Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 և 37 տարեկան երկու տղամարդիկ։
Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։
Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









