Foto

Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Այս կիրակի՝ հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Մասիսի տարածաշրջան)։

Մասյացոտնի թեմից հիշեցնում են՝ Սրբազան արարողության սկիզբը ժամը 11։00-ին է։

Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»։ (Ա Տիմ 1։5)