Բողոքի ակցիա Իրանի դեսպանատան առջև. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ, հայտնում է «Ազատությունը»։
Ցուցարարները վրդովված պնդում են, թե ցույցն ու երթը հունվարի 15-ի որոշմամբ արտոնվել է քաղաքապետարանի կողմից, բայց երեկ երթի մասը չեղարկվել է՝ Իրանի դեսպանի «սպառնալիքներից» հետո:
Ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել՝ որպես բողոքի նշան, ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ակցիան՝ սպառնալով կիրառել ուժ և հատուկ միջոցներ։









