Foto

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել լոկալ հրադադարի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել վերանորոգման աշխատանքներ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, լոկալ հրադադարը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ում գործող վերջին պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որը կարևոր է կայանի անվտանգ և կայուն շահագործման համար։