Foto

Ալաշկերտի դպրոցի պահակը դպրոցից կատարել է եվրոպական արտադրության դռների գողություն

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի բնակիչ Գառնիկ Մ․-ն նույն գյուղի միջնակարգ դպրոցի տարածքից կատարել է «եվրոպական արտադրության դռների» գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ Գառնիկ Մ․-ն հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գառնիկ Մ․-ն։

Գառնիկ Մ․-ն հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ 2025թ․ նոյեմբեր ամսին նշված դպրոցից գողացել է թվով 3 հատ «եվրոպական արտադրության դռներ», որից հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին գողացել է ևս թվով 3 հատ «եվրոպական արտադրության դռներ»։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Գառնիկ Մ․-ն աշխատում է Ալաշկերտ գյուղի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցում, որպես պահակ։