Foto

Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի

Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել, և որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները և կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով, մեր մտավոր ներուժը և գիտական ​​բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները վնասված են, և դրանք վերականգնելու անհապաղ ծրագրեր չկան։ Վերանորոգումները կսկսվեն միայն անվտանգության սպառնալիքների լիակատար վերացումից հետո», - ասել է նա։

Նախարարը ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նա ասել է, որ իրադարձությունները բացահայտել են «թույլ կետեր», և երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։