Foto

Մարալիկում 34-ամյա երիտասարդը դանակահարել է 44-ամյա տղամարդուն

Հունվարի 12-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում ստացվեց Մարալիկի շտապօգնության ենթակայանից։ Հայտնեցին, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ահազանգով մեկնեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։

Քրեական և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ նախորդ օրը՝ ժամը 23․30-ի սահմաններում, Մարալիկի Հրանտ Շահինյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում 34-ամյա երիտասարդին մոտը եղած դանակով հարվածել է Մարալիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում, դանակահարողն ինքնակամ ներկայացավ Անիի բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացրեց հանցագործության գործիքը։

Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: