Foto

«Ծառայել և ծառայելու եմ Աստծուն». Վեհափառին հավատարիմ հոգևորականների թիվն ավելանում է

Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։

Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունները․

«Ես՝ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

«Ես՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանս, վերահաստատում եմ իմ Ուխտը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին և հավատարմությունը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

«Ես` Տեր Նարեկ քահանա Տիգրանյանս,իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

Երբևէ չեմ ընդունել դավաճանությունն ու կեղծավորությունը։ Այս երկու մարդկային հատկանիշներից նաև շատ եմ տուժել անձնապես։ Ինչպես նաև որևէ անձնական գրառում չեմ ունեցել այս էջում, էջս օգտագործել եմ միմիայն քարոզչության նպատակով։ Այժմ թերևս խախտեմ և ասեմ՝ ծառայել և ծառայելու եմ Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է  Լուսավորչի գահակալին։

Տեր Միքայել քահանա Շաղոյան»։