Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Սկսած 2018-ին ԱԺ-ն շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, հետո դատարանների շրջափակումից, հետո ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխությունից հետո կարելի է հստակ նման պնդում անել: Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ:
Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այլևս կաթողիկոս չի: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:
Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա»:









