Foto

Եղանակի պատճառով Մոսկվայից դեպի Երևան 2 չվերթ է հետաձգվել

Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանը, որը մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր ժամանող ինքնաթիռների համար։ Հայտնում է Sputnik Արմենիա-ն։

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Ռուսաստանի շատ այլ քաղաքներում։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը։