Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 93-րդ կմ-107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է։
Վերոնշյալի պատճառով այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է, հաղորդել է Ճանապարհային դեպարտամենտը։









