SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 15-ամյա Հ․ Թ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին երեխայի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է իրենց տան մոտ սառած գետնի վրա սայթաքելով և կոտրված ապակյա շշերի վրա ընկնելով՝ իր անզգուշության հետևանքով, և որ նրան ոչ ոք չի վնասել։









