Foto

Իրանում մահապատժի են ենթարկել իսրայելական Մոսադի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող տղամարդուն

Իրանը ի կատար ածել է Իսրայելի Մոսադի հետախուզական գործակալության օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Ալի Արդաստանիի մահապատիժը, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հաստատել է նրա մահապատիժը և ավարտել լիարժեք դատավարությունը, հաղորդում է Mehr-ը։


Արդաստանին մեղավոր է ճանաչվել Իսրայելի Մոսադի հետախուզական և անվտանգության ծառայության օգտին լրտեսելու և երկրի մասին զգայուն և դասակարգված տեղեկատվություն Իսրայելին փոխանցելու մեջ։



Գործի նյութերի համաձայն՝ Արդաստանին Մոսադի կողմից հավաքագրվել է առցանց և կատարել է հանձնարարված առաջադրանքներ՝ համաձայնեցված վճարումների և կեղծ խոստումների դիմաց։

Դատարանի փաստաթղթերը, հիմնավորող ապացույցները և անկեղծ խոստովանությունները ցույց են տալիս, որ Արդաստանին, գործելով Մոսադի սպաների ղեկավարությամբ, գործակալությանը տրամադրել է որոշակի վայրերի պատկերներ և թիրախային անձանց մասին տեղեկատվություն։ Յուրաքանչյուր առաքելությունն ավարտելուց հետո նա վճարումներ է ստացել կրիպտոարժույթով։

Գործում նաև նշվում է, որ Արդաստանին անձամբ հանդիպել է Մոսադի հետ կապված նույնականացված անձանց հետ Իրանի տարբեր վայրերում՝ փոխանցելով հավաքված տեղեկատվություն, լուսանկարներ և տեսագրություններ՝ նախքան նոր հանձնարարություններ ստանալը։

Դատավարության մի քանի պահերին Արդաստանին խոստովանեց, որ լիովին տեղյակ է եղել Մոսադի սպաների հետ իր անմիջական շփումներից և գիտակցաբար արժեքավոր տեղեկություններ է փոխանցել Իրանի հակառակորդներին։

Աղբյուրը ՝ News.am