Շվեյցարիայի ոստիկանությունը նույնականացրել է Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հրդեհից զոհված բոլոր 40 անձանց մարմինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ զոհերը 14-ից 39 տարեկան են: Նրանց շարքում կան շուրջ տասը երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ Շվեյցարիայի, Իտալիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի: Բացի 40 զոհից, ևս 119 մարդ վիրավորվել է: Նրանց մեծ մասն ունեն լուրջ այրվածքներ:
Բարը կառավարող ֆրանսիացի զույգի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Ըստ նախնական տվյալների՝ Ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի պատճառ կարող էին դառնալ շշերի վրա դրված բենգալյան կրակները, որոնք առաստաղին շատ մոտ են պահվել:

Կրան-Մոնտանայում հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:









