Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 5-ի ժամը 13:00-ի դրությամբ արդեն գրանցվել է 2285 այց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,-գրել է նախարարը։









