Foto

Լավրովն ու Վենեսուելայի փոխնախագահը քննարկել են երկրում ստեղծված վիճակն ու հետագա քայլերը

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի  փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ:

Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում:

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը: Հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ չտալու և երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելու օգտին։

Զրույցի ընթացքում հայտարարվել է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն: