Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին Լիբանանի հարավում, այդ թվում՝ «Ռադվան» էլիտար ստորաբաժանման կողմից օգտագործվող զորավարժարանին, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի բանակի տվյալներով, այս օբյեկտը օգտագործվել է իսրայելական ուժերի և խաղաղ բնակչության դեմ հարձակումների պլանավորման ու իրականացման նպատակով մարտիկներին պատրաստելու համար՝ ներառյալ՝ մարտական կրակով վարժանքները և զենքի օգտագործման ուսուցումը։ Բանակը նաև հայտարարել է, որ վերջին շրջանում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի լրացուցիչ կառույցներին, որոնք օգտագործվել են զենքի պահեստավորման համար։
Իսրայելի բանակը նշել է, որ այս գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են և խոստանում է շարունակել միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահ»-ից բխող սպառնալիքների դեմ։









