ԱՄՆ-ն «կգա նրանց օգնության», եթե Իրանի կառավարությունը կրակ բացի ցուցարարների վրա, այս մասին գրել է Թրամփը։
«Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց սովորական ռեժիմն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել», - գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։









